Այսպես է լինում քաղաքացու հալը, երբ ընտրություններով ձևավորում է պատուհաս իշխանություն

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտները հայտարարագրելու մասին օրենքի նախագիծը դատապարտել իշխանությանը։ «Ինչպես միշտ գնացքը գնալուց հետո, նոր աղմուկ է բարձրանում: Ֆիզիկական անձանց եկամուտները հայտարարագրելու մասին օրենքի նախագիծը փաթեթով քննարկվել է 2022 թվականի դեկտեմբերին:
Օրենքի քվեարկության արդյունքները:
Կողմ` 65
Դեմ`5
Ձեռնպահ` 22
Սակայն հատկանշականն այն է, որ օրենքի նախագծի քննարկմանը չի մասնակցել ընդդիմությունը, ոչ մի հարց չի տվել Ֆինանսների փոխնախարարին և իշխող խմբակցությանը, ոչ մի ելույթ չի ունեցել այսքան կարևոր և գլխացավանք հարցի մասին:
Այս նախագիծը վաղ թե ուշ ընդունվելու էր, հարցը դա չի: Հարցն այն է, որ արդյոք չկային հարցեր, որոնք պետք է տրվեին իշխանությանը այն մասին թե արդյոք հիմա ժամանակն է ընդունելու, ինչ են հայտարարագրելու մարդիկ, ինչ խնդիրներ են ունենալու, ինչ է սա փոխելու քաղաքացու կյանքում դրական և բացասական առումով:
Այսպես է լինում քաղաքացու հալը, երբ ընտրություններով ձևավորում է պատուհաս իշխանություն և պատուհաս ընդդիմություն:
Հարգելի´ քաղաքացիներ, մինչև դուք հպարտորեն հայտարարում եք, որ քաղաքականությամբ չեք զբաղվում, քաղաքականությունը մտնում է ձեր և ձեր գրպանները: Սա միշտ հիշեք»,-գրել է նա:
Կարծիքներ