Քամալա Հարիսը գերազանցում է Դոնալդ Թրամփին քաղաքացիների աջակցության մակարդակով 

Քամալա Հարիսը գերազանցում է Դոնալդ Թրամփին քաղաքացիների աջակցության մակարդակով 

ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը գերազանցում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ հասարակ ամերիկացիների շրջանում ունեցած հանրային աջակցության մակարդակով։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Սոցիոլոգիական հետազոտությունը YouGov-ի հետ միասին անցկացվել է հուլիսի 30-օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Հարիսին աջակցել են հարցվածների 50 տոկոսը, Թրամփին՝ 49 տոկոսը։

Մասնագետները նշում են, որ եթե նախագահական ընտրություններին մասնակցի երեք թեկնածու, այսինքն՝ Թրամփից եւ Հարիսից բացի լինի նաեւ Ռոբերտ Քենեդի-կրտսերը, ապա Հարիսը կհավաքեր 49 տոկոս ձայն, Թրամփը՝ 47 տոկոս, իսկ Քենեդի-կրտսերը՝ 2 տոկոս ձայն։