Turkish Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Նախիջեւան

Turkish Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Նախիջեւան

Թուրքական Turkish Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Նախիջեւան։ Այս մասին հայտնում է Sabah թերթը, վկայակոչելով ավօաընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Իլկար Այջիի տարածած հայտարարությունը։ «Թռիչքները Նախիջեւան դադարեցված են։ Դեպի Սեուլ ուղղությամբ թռիչքները սահմանափակ կլինեն»,- ասել է Այջին։ Նա նաեւ հավելել է, որ արդեն գնված տոմսերի հետ վերադարձը կիրականացվի պարզեցված կարգով։