Ինչի՞ց է մահացել Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը. հայտնում են ԲԿ-ից

Ինչի՞ց է մահացել Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը. հայտնում են ԲԿ-ից

Երեկ հայտնի դարձավ, որ մահացել է  ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը: Նախնական տվյալներով՝ Հրաչյա Հարությունյանը մահացել էր կորոնավիրուսից, բայց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնել են, որ մահը վրա է հասել սրտի կաթվածի արդյունքում:  

Հրաչյա Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` 16.04.2020 թվականին ժամը 18.00-ին, Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը Սերժ Սարգսյանի օրոք Պետական պահպանության ծառայության ղեկավարն էր և նրա մտերիմ անձանցից մեկը: