«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը կրկին քննարկվում է

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը կրկին քննարկվում է

ԱԺ նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվությունը եւ տեղեկացրել, որ ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու նպատակով լրամշակվել է դեռեւս նախորդ տարիներին մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որի 27-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը Սահմանադրական դատարանի 2021 թ. օգոստոսի 2-ի թիվ ՍԴՈ-1608 որոշմամբ ճանաչվեցին Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Նախագիծը հետագա լրամշակում անցնելով՝ սահմանված կարգով կրկին ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։ 

«Նախագծով սահմանվում են ֆինանսավորման անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք ուղղված են բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, բուհերի միջազգայնացմանը, գիտություն-կրթություն կապի ամրապնդմանը, բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ներդրմանը, բուհերի ֆինանսական ինքնավարությանը՝ նպաստելով բուհի ենթակառուցվածքների զարգացմանը եւ կրթության որակի բարելավմանը։ Ներկայում ընթանում են օրենքի քննարկումները ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ՝ համապատասխան ընթացակարգով Ազգային ժողով ներկայացնելու համար»,- նշել է նախարարը։