Իրավիճակ է փոխվում

Իրավիճակ է փոխվում

Նիկոլ Փաշինյանը, 2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ բանտիկով չագուճը թափահարելով, սպառնալիքներ էր տեղում ոմանց հասցեին, թե՝ բռնելու ենք, շինենք: Ճակատագրի բերումով նա հենց այդ ժամանակ էլ խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին: Այդ օրերից տարիուկես ժամանակ է անցել: Թե ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում՝ բոլորս գիտենք. խաղաղության դարաշրջանը գրվել է ավազին, իսկ շինվողն էլ Նիկոլն է եղել՝ իր թիմի հետ: Պուտինը շինեց, Լավրովը շինեց, Մակրոնը շինեց, Բայդենը շինեց, Ալիեւը շինեց, Բայրամովը շինեց, Էրդողանը շինեց, Չավուշօղլուն շինեց… Է՞լ ով մնաց… Հա, Արցախը շինեց․ Արայիկ Հարությունյանը՝ իր հերթին, Ռուբեն Վարդանյանը՝ իր հերթին, Արցախի ԱԺ խմբակցությունները՝ իրենց հերթին: Ով չալարեց մի հատ շինել՝ շինեց: Անգամ հարազատ ՔՊ-ից իրենց հայտարարություններով ու մտքերով Նիկոլին շինողներ եղան: Թվարկե՞մ… Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Մելքոնյան, Վահագն Ալեքսանյան, Գուրգեն Արսենյան, նախարարներ՝ Դումանյան, Քերոբյան: Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուքյանի անունը չեմ տալիս այս շարքում, որովհետեւ նա հատուկ ձեւի է շինում Նիկոլին՝ բացառապես վարչապետի կողքին իր ֆիզիկական ներկայությամբ: Նիկոլը մի նախագահ է նշանակել՝ Վահագն Խաչատուրյան: Սա էլ մուզիկայի գծով է շինում Նիկոլին՝ սրա-նրա մոտ ամենաանպատեհ պահերին դաշնամուր նվագելով: Աչքիս՝ նոր Арам Хачатурян ունենք՝ վրաներս խաբար չկա: Դե իսկ ընդդիմության մասին կլռեմ, որովհետեւ իշխանություն-ընդդիմություն քաղաքական սեքսը շատ ավելի երկար պատմություն ունի: Անցնենք առաջ:

Փաշինյանի համար նոր ժամանակներ են սկսվել: ԱԺ արտահերթ ընտրություններից տարիուկես անց նրան սկսել է «սիրահետել» նաեւ լայն հասարակությունը: Ասել է թե՝ երկրում իրավիճակ է փոխվում, իսկ նոր ձեւավորվող իրավիճակն էլ հղի է վարչապետին բռնելու եւ շինելու հեռանկարով: Նոր շրջափուլի սկիզբը, կարելի է ասել, դրվեց հունվարի 19-ին՝ ՀՀ Պնախարարության N զորամասում տեղի ունեցած «սոսկալի հրդեհով», որին զոհ դարձավ 15 զինծառայող: Ալիեւն էլ մյուս կողմից ավտոբենզին լցրեց այս կրակի վրա՝ Դավոսում հայտարարելով, որ Փաշինյանն է վիժեցնում խաղաղության համաձայնագրի շուրջ բոլոր բանակցությունները: Մեկ օրում, կարելի է ասել, Նիկոլը երկու վատ նապաստակ բռնեց, ու սկսվեց… Սոցիալական կայքերը պայթում են Նիկոլի ու նրա կառավարության հասցեին տարատեսակ «սիրահետումներից», ու կասկած չկա, որ Նիկոլին ով բռնի՝ շինելու է: Զինվորականներին գործից ազատելով՝ գլուխը չի պրծացնելու: Նիկոլի վերջին շանսը Սուրեն Պապիկյանից ազատվելն է, բայց փաստ չէ, որ Պնախարարի պաշտոնանկությունը կփրկի Նիկոլին: Պնախարարը պատասխանատու քաղաքական պաշտոն է, եւ այդ պաշտոնում գտնվող մարդուն ՉՊ-ով գործից հանելը ՉՊ է ողջ քաղաքական թիմի համար:

Լայն հասարակությունն արդեն ատամները սրած սպասում է բուն Նիկոլի հրաժարականին: Հօդս է ցնդել պատրանքը, թե 680 հազար ՀՀ քաղաքացու քվեով վարչապետի աթոռին մնացած Նիկոլը շարունակում է վայելել այդ քաղաքացիների սերն ու համակրանքը: Իմ ՔՊ-շնիկ գործընկերներին կհորդորեի՝ Նիկոլին սխալ-մխալ բաներ չզեկուցել, որովհետեւ վտանգը, որ նրան որտեղ բռնեն՝ շինելու են, բավականին մեծ է եւ իրական: Հունվարի 19-ին 15 զինվորի ողջակիզումից հետո ժողովրդի ծով համբերության բաժակը լցվել է, պարոնայք: Ի դեպ, դուք էլ աշխատեք զգույշ մնալ: Այս ծանր իրավիճակում թաղում-մաղում կազմակերպելու հավես չկա:

Եվ ամենակարեւորի մասին: Ուրեմն մինչեւ 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ անդամ էր, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-անդամ, համագործակցում էր Եվրամիության հետ, մասնակցում ՆԱՏՕ-ի առաքելություններին եւ ուսումնական ձեռնարկներին: Մինչեւ 2018 թվականը բոլոր կողմերից Ալիեւին հորդորում էին, ընդհուպ ստիպում՝ կարգավիճակ շնորհել Արցախին եւ հետ ստանալ որոշակի տարածքներ: Նիկոլին սիրահետելիս մեր հասարակությունն այս կարեւոր «մանրամասները» պետք է հաշվի առնի, այլապես շինելու գործընթացը կարող է մակերեսային ստացվել: Տեսեք, ուրեմն՝ այսօր Հայաստանն ԱՊՀ-ի համար բեռ է, ՀԱՊԿ-ի համար՝ գլխացավանք, ԵԱՏՄ-ի համար՝ բալաստ, ԵՄ-ի համար՝ անընդունելի գոյացություն, իսկ որպես ՆԱՏՕ-ի ճանապարհը բռնած երկիր՝ խայտառակություն: Եվ այս ամենը՝ Նիկոլի շնորհիվ, նրա կառավարության գործունեությանն իբրեւ հետեւանք: Կարիք կա՞, արդյոք, զարմանալ, երբ հանրությունը պահանջում է երկիրը կործանման դուռը հասցրած, 44-օրյա պատերազմում կապիտուլացված, չգիտես որ երկրի շահերին ծառայող պատահական անցորդի վարքագիծ դրսեւորող ղեկավարի հրաժարականը: Իհարկե՝ ոչ, իհարկե՝ դա օրինաչափ է: Իսկ հայ զինվորների՝ հունվարի 19-ի ողջակիզումն այս ամենը բերեց հանրագումարի: Վերջ, Նիկոլը պետք է հեռանա, այլապես նրան կշինեն, ու դա կլինի բունտ՝ համաժողովրդական «սեքս»: Ժողովուրդը ձեզ խմբակային կշինի ու աչքն էլ չի թարթի: