«Հրապարակ». Վանեցյանն ավելի շատ Ֆուտբոլի ֆեդերացիայով է զբաղված, քան մեր ազգային անվտանգության հարցերով

«Հրապարակ». Վանեցյանն ավելի շատ Ֆուտբոլի ֆեդերացիայով է զբաղված, քան մեր ազգային անվտանգության հարցերով

Նոր իշխանությունները եթերում երեւալու, լուսանկարվելու հարցում ռեկորդներ խփեցին։ Թվում էր՝ գոնե ԱԱԾ ղեկավարը պետք է ձեռնպահ մնա սելֆիներից, շոուներից, օրումեջ էկրանին երեւալուց, քանի որ այս պաշտոնը հրապարակայնություն չի ենթադրում։

Բայց Արթուր Վանեցյանը ոչ միայն որպես ԱԱԾ ղեկավար է հրապարակայնություն սիրում (օրերս նա անձամբ էր ներկայացնում Գագիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը), այլեւ որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է անընդհատ ասպարեզում։ Անգամ տպավորություն կա, որ Վանեցյանն ավելի շատ Ֆուտբոլի ֆեդերացիայով է զբաղված, քան մեր ազգային անվտանգության հարցերով։ Երեկ նա «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» հանդիպմանն էր՝ թիմի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ։