Ընթանում է Լավրով-Մնացականյան-Բայրամով հանդիպումը՝ Մոսկվայում

Ընթանում է Լավրով-Մնացականյան-Բայրամով հանդիպումը՝ Մոսկվայում

Ավելի քան մի քանի ժամ է, ինչ  շարունակվում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման օրակարգով՝ Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարարության Ընդունելությունների տանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հանդիպման մեկնարկի հետ համաժամանակյա կերպով Ադրբեջանի նախագահը դիմել է իր ժողովրդին։ Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Ալիեւը մասնավորապես ասել է, որ Մոսկովյան հանդիպումը վերջին հնարավորությունն է վերադառնալու բանակցություններին եւ եթե «ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում էլ հայտարարի, որ Ղարաբաղը Հայաստան է, ապա բանակցությունների մասին խոսք լինել նույնիսկ չի կարող»։ Նա նաեւ հայտարարել է, որ ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում շատ բան պետք է տա եւ «պետք է ընդունվեն բազային սկզբունքները, իսկ ստատուս-քվոն այլեւս գոյություն չունի»։