Մեր հրապարակումից հետո գետնանցումը մաքրվել է

Մեր հրապարակումից հետո գետնանցումը մաքրվել է

Մի քանի օր առաջ մենք լուսանկարներ էինք հրապարակել «Ձկան խանութի» անցումից, որտեղ սարսափելի հակահամաճարակային իրավիճակ էր՝ առնետները վխտում էին, աղբ, գարշահոտություն։ Մինչդեռ անցումն ընդամենը մի քանի տասնյակ մետր էր հեռու Երեւանի քաղաքապետարանից։

Այսօր ուրախությամբ տեղեկացանք, որ անցումը մաքրվել է եւ այն այլեւս անցորդների համար անվտանգ է ու ապահով։ Մեր հրապարակմանն արձագանքել են, ինչը, անշուշտ, ողջունելի է։