Անասնապահների արյունալի սպանդը. զոհերն այս դեպքում բազմաթիվ մարդիկ են

Նիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 56 մարդ։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։
«Վերջին գնահատականների համաձայն՝ հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի»,- գործակալությունը մեջբերում է նահանգապետի մասմեդիայի գծով խորհրդական Սոլոմոն Իորպևի խոսքերը։
Նա նշել է, որ որոնողական աշխատանքների ընթացքում զոհերի թիվը կարող է աճել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիգերիայում զինված անասպահները սպանել էին 17 մարդու։ Զինված խումբը պատսպարվում է անտառում։ Ֆերմերների և անասնապահների միջև բախումները տեղի են ունենում պարբերաբար. պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում բաժանել հողատարածքները։
Կարծիքներ