Կրկին ցնցվում է երկրակեղեւը Թուրքիայում

Կրկին ցնցվում է երկրակեղեւը Թուրքիայում

Թուրքիայի Աքհիսար շրջանում եւ Մանիսա քաղաքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի հզորությունը կազմում է 5,1 բալ։ Ավերածությունների, մարդկային զոհերի եւ վիրավորների մասին դեռ հաղորդումներ չկան։ Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունվարի 22-ին, Աքհիսարում տեղի էր ունեցել 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ։