Պուտինը հետաքրքրված չէ հրադադարով 

Պուտինը հետաքրքրված չէ հրադադարով 

Politico պարբերականն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտի 13-ին Ռուս-Ուկրաինական ճակատում երեսնօրյա հրադադար հաստատելու առաջարկների առնչությամբ արված հայտարարություններին, փորձելով հասկանալ, թե ինչպիսի գործողությունների կարող է գնալ Կրեմլը կամ ինչ պահանջներ կարող է առաջ քաշել։ Առաջին տարբերակի համաձայն՝ հրադադարի ընթացքում դադարեցվելու են Ուկրաինային իրականացվող ցանկացած ռազմական մատակարարում՝ լինի ամերիկյան կամ եվրոպական։

Մյուս տարբերակի համաձայն՝ հասկացնել տալ, որ ոչ մի հրադադար էլ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինն ու Թրամփը չեն հանդիպել՝ իրադրությունը անձամբ քննարկելու համար։ Պուտինը, ըստ պարբերականի, իրեն ինքնավստահ է զգում։ Ռուսաստանի նախագահը, համաձայն պարբերականի, հետաքրքրված չէ հրադադարով։ Ինչպես պարբերականին փոխանցել է ռուս նախկին դիվանագետ Բորիս Բոնդարեւը, Ռուսաստանի նախագահը վստահ է, որ իր ուզածին կհասնի մարտի դաշտում։ Նա Թրամփից չի վախենում եւ պատրաստ է խաղարկելու Արեւմուտքում Թրամփի եւ Զելենսկու միջեւ եղած հակասությունները, որպեսզի նրան դարձնի «քավության նոխազ»։ Պուտինը վստահ է, որ Թրամփը շատ ավելի է մտահոգված, որ համաձայնագիր կնքվի, քան որ Ուկրաինայում խաղաղություն հաստատվի։