Ավագանու անդամը մանդատը վայր կդնի

Ավագանու անդամը մանդատը վայր կդնի

Երևանի քաղաքապետարանում ժամեր շարունակ ընթացող Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ փակ նիստն ավարտվեց։

Հիշեցնենք, որ  քննարկվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը համացանցում տարածելու միջադեպը։

Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը։