Պայթյուն Թբիլիսիի բնակելի տներից մեկում, կան տուժածներ

Պայթյուն Թբիլիսիի բնակելի տներից մեկում, կան տուժածներ

Պայթյուն է որոտացել վրացական մայրաքաղաք Թբիլիսիի բնակելի տներից մեկում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Կան տուժածներ։ Ըստ պաշտոնական աղբյուրների փոխանցման, պայթյունը որոտացել է Դաիվթ Գուրամիշվիլու պողոտայում։ Պայթյունի հետեւանքով փլվել են բնակելի տան՝ 1-4-րդ հարկերի պատերը։ Նախնական վարկածի համաձայն, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը։ Տան բնակիցները տարհանվել են։