Վաղն առավոտից դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանի այցով պայմանավորված` մինչեւ ժամը 10։00-ն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը փակ է լինելու ոչ միայն քաղաքացիների, այլ նաեւ լրագրողների համար։ Նախկինում կառավարության աշխատանքները լուսաբանող, հավատարմագրված լրագրողներին կառավարության շենքից Պետական պահպանության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տանում էին Ծիծեռնակաբերդ՝ պետական արարողակարգը լուսաբանելու։ Նաեւ հնարավորություն էր լինում հարցեր ուղղել իշխանության ներկայացուցիչներին:
Սակայն 2023թ․-ից հետո, ըստ երեւույթին՝ Փաշինյանի վախերով պայմանավորված, արգելում են եւ՛ քաղաքացիների, եւ՛ լրագրողների տեղաշարժը՝ մինչեւ ՔՊ-ականների հեռանալը։ Ավելի վաղ գրել էինք, որ այս տարի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ պետական մակարդակով որեւէ հատուկ կազմակերպված միջոցառում չի լինելու։ Ամեն տարվա նման պետական արարողակարգը կկազմակերպի Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական վերնախավի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` առավոտյան շուտ, նրանք ծաղիկներ կդնեն անմար կրակի մոտ եւ կհեռանան։
Կարծիքներ