Պայթյուն Աֆղանստանում, տուժել են հինգ վրացի զինվորականներ

Պայթյուն Աֆղանստանում, տուժել են հինգ վրացի զինվորականներ

Հինգ վրացի զինվորական է տուժել Աֆղանստանում Բահրամ շրջանում մեքենայի պայթեցման հետեւանքով։ Այս մասին հայտնում է Վրաստանի Պնախարարությունը։ Պայթյունը որակվել է որպես ահաբեկչական բռնարարք։ Մեքենայի մեջ դրված է եղել ռումբ, որը պայթել է ՆԱՏՕ-ի ավիառազմակայանի մոտ՝ Փարվան շրջանում, այսօր առավոտյան։

Բացի այդ, անհայտ անձինք սկսել են կրակել զինվորականների վրա։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարձակման թիրախում եղել է հիվանդանոցը, որը կառուցվում է բազայի հարեւանությամբ։