Արքայադուստր Բեաթրիսը զավակ է ունեցել

Արքայադուստր Բեաթրիսը զավակ է ունեցել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբթ 2-րդի թոռնուհին՝ արքայադուստր Բեաթրիսը դուստր է ունեցել։ Այս մասին նախօրեին հայտարարել է Բուկինգհեմյան պալատը։

«Նորին թագավորական բարձրություն արքայադուստր Բեաթրիսը եւ նրա ամուսինը՝ Էդուարդո Մապելլի-Մոցցին ուրախ են հայտարարել իրենց դստեր ծննդյան մասին»,- ասված է հայտարարության մեջ։ Նորածին աղջնակի անունը չի հայտարարվում։