Սա միակ գիտելիքն է, որ կուզեի՝ ձեզ պետք չգա․ Ժաննա Անդրեասյան
Այսօր Արամ Մանուկյանի անվան մարզառազմական վարժարանում սովորողները ուսումնական վարժանք էին ցուցադրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ամբողջ ժամանակ մտքիս այն հարցն էր. հո չե՞ն մրսում, հատկապես փոքրերը։
- Մի անհանգստացեք, չենք մրսում,- մեծի պես հակադարձեցին հարցիս։
Սա միակ գիտելիքն է, որ կուզեի՝ ձեզ պետք չգա, բայց հենց այդ իմացությունը, գիտելիքն ու հաստատակամությունն է, որ պիտի ունենաս, որ պետք չգա»:
Կարծիքներ