Էլվիս Պրեսլիին ներկայացրել են լրտեսի կերպարով

Էլվիս Պրեսլիին ներկայացրել են լրտեսի կերպարով

Netflix-ը առաջիկայում կթողարկի երգիծական մուլտսերիալ «Գործակալ արքան» վերնագրով՝ հատուկ գործակալ Էլվիս Պրեսլիի մասին։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Հիշեցնենք, որ 1977 թվականի օգոստոսի 16-ին լրացավ աշխարհահռչակ երգչի մահվան 42-րդ տարին։ Նոր սերիալի սցենարի համաձայն, Պրեսլին ստիպված է լինելու համատեղել երաժիշտի եւ գործակալի կարիերաները, եւ պաշտպանել, երգելուց բացի, նաեւ ԱՄՆ-ն տարատեսակ խնդիրներից։ Սերիալի ստեղծման վրա կաշխատի Էլվիսի այրին՝ Պրիսցիլա Պրեսլին։ Նա անկեղծացել է պարբերականի հետ զրույցում, որ մանկության տարիներին Էլվիսը երազել է լինել սուպերհերոս եւ փրկել աշխարհը տարբեր վտանգներից։