Պաշտոնական. Սանդուն վերընտրվել է Մոլդովայի նախագահի պաշտոնում
![Պաշտոնական. Սանդուն վերընտրվել է Մոլդովայի նախագահի պաշտոնում](https://hraparak.am/uploads/images/2024/11/image_750x_6728cc4dc24e0.jpg)
Ընտրություններում հաղթել է Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն՝ հավաքելով ձայների 55,33%-ը։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո։
Նրա հիմնական հակառակորդը՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, ստացել է ձայների 44,67%-ը։
Սանդուն ստացել է 929,9 հազար ձայն, իսկ Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է 750,6 հազար մարդ։ Երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 54,34 տոկոս։
Կարծիքներ