Գնդակահարում են գերի ընկած հայ զինվորներին. տեսանյութ

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է ադրբեջանցիների վերջին հարձակման վայրագությունները:
Տեսանյութում երևում է թե ինչպես են գրավված դիրքում գերի ընկած առնվազն 5 հայ զինվորների գնդակահարում: Ադրբեջանական տելեգրամ ալիքները գրում են, որ տեսանյութը հայկական կողմի սարքածն է և կեղծ է:
Սյունիքի մեր աղբյուրները ասացին, որ հավանաբար Իշխանասարի հատվածն է, բայց դժվար է կոնկրետ տեղորոշել, թե որ դիրքն է:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀԳ: ՊՆ խոսնակից փորձեցինք մեկնաբանություն ստանալ տեսանյութի վերաբերյալ, Արամ Թորոսյանը ասաց.
«Տեղանքի եւ ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:
Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»։
Կարծիքներ