Սամվել Ալեքսանյանը այրվող «մոլում» է, քաղաքացիները դուրս են բերում խանութի գույքը

Սամվել Ալեքսանյանը այրվող «մոլում» է, քաղաքացիները դուրս են բերում խանութի գույքը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այրվում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա մոլը», հրդեհը  մեծ ծավալների է հասել «Վեգա» խանութ-սրահում:

Մենք տեղեկացանք, որ դեպքի վայրում է Ալեքսանյանը, քաղաքացիները, աշխատակիցները գույք դուրս են բերում խանութից: Խոշոր հրդեհից կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ: