Դիետաները նպաստո՞ւմ են, թե՞ կանխարգելում քաղցկեղի առաջացումը

Դիետաները նպաստո՞ւմ են, թե՞ կանխարգելում քաղցկեղի առաջացումը

Գիտնականները պարզել են, որ դիետաների պահպանումը ոչ միայն չի օգնում նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, այլ վտանգում է մարդու առողջությունը։ Մասնագետները բացատրել են, որ որոշ մթերքներ իրոք կարող են նպաստել նորագոյացությունների աճի դանդաղեցմանը․ նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը։ Այդ մթերքներից են՝ ձուն, սոյան, կտավատի սերմերը։ Սակայն հատուկ դիետաներ, որոնք կարող են կանխել օնկոլոգիական հիվանդությունները, գոյություն չունեն։

Դիետոլոգները սխալ են համարում դիետաների ժամանակ տարբեր մթերքներից ամբողջապես հրաժարվելու պրակտիկան։ Խոսքը հատկապես վերաբերվում է շաքարին եւ կենդանական ծագման մթերքներին։ Նշվում է, որ միսը, ձուկը, թռչնամիսը եւ կաթնամթերքները սպիտակուցների հարուստ աղբյուր են եւ անհրաժեշտ են իմունիտետի նորմալ աշխատանքի ու հյուսվածքների վերականգնման համար։ Շաքարն էլ իր հերթին ապահովում է օրգանիզմը էներգիայով։ Լավագույն տարբերակը, ըստ գիտնականների, բալանսավորված դիետային հետեւելն է, երբ բոլոր տեսակի մթերքներից էլ մարդն ուտում է, բայց չափավոր քանակությամբ, առանց չարաշահումների։