Եթե ՔՊ-ն Գյումրիում պարտվի, արտահերթ ընտրություններ են լինելու

Պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, և դրա համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ՝ Գյումրիի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների: Հետևաբար բոլորը այդ թվում նաև ես, զրկվում ենք մանդատից: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, հայտարարել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Եթե ՔՊ-ն Գյումրիում պարտվի, արտահերթ ընտրություններ են լինելու:Չեմ ասի ինչ հիմքով, դա կասեմ երբ որ այդ բանը տեղի ունենա: Չեմ ուզում հուշեմ, որովհետև ես չեմ ուզում որ լինեն արտահերթ ընտրություններ»,- ասել է նա:
Կարծիքներ