Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել

Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել

Ռուս-վրացական սահմանին ռուսական կողմից մոտ 2700 բեռնատար է սպասում անցման իր հերթին: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Ըստ հրապարակված տվյալների՝ այսօրվա դրությամբ էլեկտրոնային հերթում գրանցվել է 2 հազար 647 բեռնատար ավտոմեքենա:

Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։