ՌԴ-ն ևս մեկ անգամ հասկացնել է տալիս, որ Մայիլյանն անցանկալի անձ է 

ՌԴ-ն ևս մեկ անգամ հասկացնել է տալիս, որ Մայիլյանն անցանկալի անձ է 

Եվ այսպես Telegram-ում կա հաստատում, որ Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ 5 տարով արգելված է։ Մարտի սկզբներին՝ անդրադառնալով այս թեմային՝ նշել էինք, որ այն, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խոսնակը այս հարցի առնչությամբ «Հրապարակի» հետ զրույցում ասել էր՝ չեմ մեկնաբանում։ Իրականում՝ դիվանագիտական լեզվով նշանակում է հաստատում, ուղղակի չեն կրկնում։

Ուշագրավ է, որ նույն օրերին մենք զանգահարել էինք ՌԴ-ում Արցախի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին՝ հաստատում կամ հերքում ստանալու ու նա հստակ ասել էր՝ ոչ, նման բան  չկա։ Հարցին էլ, թե կարող ենք հաստատող փաստաթուղթ ստանալ, պարոն Անդրյանն ասել էր՝ մեր կանալներով ենք ճշտել։ Քանի որ Արցախի ներկայացուցչությունն Արցախում պաշտոնապես «չկա» և հարցը որոշակի նրբություններ ունի, այս թեմային այլևս չէինք անդրադարձել։ Իսկ հիմա, պարզվում է, ամեն ինչ հաստատվում է։

Ակնհայտ է, որ Արցախում ընտրություններից մի քանի օր առաջ նման փաստաթղթի  ի հայտը գալը ակնհայտ մեսիջ է, որ Արցախի արտգործնախարարը ՌԴ -ի համար անցանկալի անձ է։ Մի բան, որ դեռ մարտի սկզբներին գրել էինք, որ նա Մոսկվայի աչքում  ունի Արցախում գլխավոր սորոսականի համարում։