Էրդողանը խոսել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին

Էրդողանը խոսել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոսել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի, մասնավորապես կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողությունն իրականացնող երկրների ցանկի ընդլայնման մասին։ Նա ասել է, որ այլ երկրները, բացի Ռուսաստանից եւ Թուրքիայից, կարող են մասնակցել Ղարաբաղյան կարգավորման գործընթացին։ «Կարելի է ընդլայնել կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության իրականացման գործընթացը։ Կարելի է։ Այդ մասին մենք երեկ խոսել ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այլ երկրների մասնակցությամբ մենք կարող ենք այդ պրոցեսը այլ հարթություն տեղափոխել»,- պառլամենտում ունեցած ելույթի ժամանակ, ասել է Էրդողանը։