Բորիս Ջոնսոնին տեղափոխել են հիվանդանոց 

Բորիս Ջոնսոնին տեղափոխել են հիվանդանոց 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է կորոնավիրուսի առկայության անալիզներ հանձնելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն, վկայակոչելով Դաունինգ-սթրիտի տարածած հայտարարությունը։

«Դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ կորոնավիրուսի ախտանշանները պահպանվել են վարչապետի մոտ՝  տասն օր անց այն բանից, ինչ նա անալիզներ էր հանձնել կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար եւ պատասխանը եղել էր դրական»,- ասված է հաղորդագրության մեջ։