ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

Անցած գիշեր ՌԴ ՀՕՊ հերթապահ համակարգերը երկրի տարածքում ոչնչացրել և որսացել են 57 ուկրաինական անօդաչու, այդ թվում՝ 35–ը Կուրսկի մարզի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 57 անօդաչու՝ 35–ը Կուրսկի մարզի երկնքում, 13–ը` Օրյոլի մարզի վրա, 7-ը՝ Ազովի ծովի, մեկ անօդաչու՝ Տուլայի և մեկ անօդաչու` Բրյանսկի մարզի տարածքի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։