Քամալա Հարիսը հաստատել է՝ կմասնակցի Թրամփի հետ բանավեճին

Քամալա Հարիսը հաստատել է՝ կմասնակցի Թրամփի հետ բանավեճին

ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հաստատել է, որ սեպտեմբերի տասին կմասնակցի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճին։

Հիշեցնենք, որ Հարիսը հանդիսանում է առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատների կուսակցության թեկնածուն, Թրամփը՝ հանրապետականների։ «Լսել եմ, որ նա վերջապես համաձայնել է։ Անհամբեր սպասում եմ»,- ասել է Հարիսը NBC News-ի փոխանցմամբ։