Թրամփը կարող է միանալ Ստամբուլյան բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միանալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ այս հինգշաբթի օրը Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ լավատեսորեն է գնահատում այն, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները որոշել են ուղիղ բանակցություններ անցկացնել, վստահություն հայտնելով, որ այդ հանդիպումը արդյունքներ կունենա։ Թրամփը նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինայի հետ երեսուն օրով խաղաղություն հաստատելու առաջարկին։
Կարծիքներ