«Հարավկովկասյան երկաթուղին» արդեն գնացել է Մեղրի՝ Ադրբեջանի հետ ճանապարհների հարցով

«Հարավկովկասյան երկաթուղին» արդեն գնացել է Մեղրի՝ Ադրբեջանի հետ ճանապարհների հարցով

Նոյեմբերի 10-ի հայտարարությամբ որպես 9-րդ կետ մտավ ճանապարհների կառուցումը, որով Նախիջևանը պետք է կապվի Ադրբեջանի Արևմտյան շրջանների հետ։ Մինչ ոմանք Հայաստանում Սյունիքով մտահոգվածներին փորձում են հանգստացնել նրանով, թե «հլը ո՞ւր ես, ճանապարհների կառուցումը տարիներ է տևելու», պարզվում է, այնքան էլ ամեն ինչ խոսակցությունների մակարդակով չէ, քանի որ  թանաքը դեռ թղթին չչորացած՝ ռուս սահմանապահների հետ Մեղրի են այցելել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու»  աշխատակիցները և ուսումնասիրել տեղանքը։

«Ասել են, որ սա հեռանկարային հարց է, էս պահին ոչ մի կոնկրետ բան չկա։ Բայց խոսքը երկաթուղու մասին է։ Նայել են, գնացել» - «Հրապարակին» փոխանցեց  Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։