Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների մի մասին աշխատանքից կազատեն

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների մի մասին աշխատանքից կազատեն

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը պահանջել է, որպեսզի ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան դիվանագետների մի մասը ազատվեն աշխատանքից։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։ Այդ քայլը, ըստ հրապարակման, ցույց է տալիս Ջո Բայդենի վարչակազմի հետ «արտամական խզումը»։

Հոդվածագիրը նշում է, որ հունվարի քսանի կեսօրին տասնյակ դիվանագետները կհեռանան իրենց զբաղեցրած պաշտոններից, հենց որ Թրամփի օգնականներից ստանան համապատասխան ցուցում։ Պաշտոնից հեռացողների մեջ են Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասը, Պետքարտուղարի՝ էներգառեսուրսների հարցերով օգնական Ջեոֆրի Փայեթը։

Թրամփի թիմը ուզում է, որ նրանց տեղում լինեն այն մարդիկ, որոնց հետ աշխատել են նախկինում։ Այդպիսիներից է Լիզա Քեննան, ով Թրամփի նախագահության առաջին ժամկետում հանդիսացել է Պետդեպարտամենտի գործադիր քարտուղարը։ Վերջինս այժմ կարող է զբաղեցնել Պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը։