Պուտինն աղոթել և հատուկ նվեր է փոխանցել Թրամփին

Պուտինն աղոթել և հատուկ նվեր է փոխանցել Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը մանրամասներ է ներկայացրել մարտի 13-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին։ Այդ մասին Ուիտկոֆը խոսել է լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը Թրամփի դիմանկարն է պատվիրել հայտնի նկարչին և իր միջոցով փոխանցել Վաշինգտոն։

«Նախագահ Պուտինը պատվիրել է նախագահ Թրամփի գեղեցիկ դիմանկարը ռուս առաջատար նկարիչին»,- ասել է Ուիտկոֆը։ Նա հավելել է, որ նկարն անձամբ է ստացել Պուտինից՝ այն Թրամփին տալու խնդրանքով։ 

Պաշտոնյան նշել է, որ ինքն արդեն կատարել է այս հանձնարարությունը։

Պուտինը նաև պատմել է Ուիթկոֆին այն մասին, թե ինչպես է նա մտահոգվել Թրամփի համար հանրապետականի դեմ կատարված մահափորձից հետո:

«Նա ինձ մի պատմություն պատմեց, Թաքեր, այն մասին, թե ինչպես, երբ նախագահի [Թրամփի] դեմ մահափորձ կատարեցին, նա գնացել է տեղի եկեղեցիցիներից մեկը, հանդիպել իր քահանայի հետ և աղոթել նախագահի համար, ոչ թե այն պատճառով, որ Թրամփը պատրաստվում էր դառնալ Միացյալ Նահանգների նախագահ, այլ որովհետև նրա հետ ընկերություն ուներ և աղոթում էր իր ընկերոջ համար», - ասել է Ոիտկոֆը։