Որ վաղը մեր Լուսոյին ծաղիկներով դիմավորեք… Լսեցի՞ք

Որ վաղը մեր Լուսոյին ծաղիկներով դիմավորեք… Լսեցի՞ք

Ալեն Սիմոնյան, առաջինը սա քեզ է վերաբերում, որպես ԱԺ կոչվող հիմնարկի խոսնակ, այսինքն՝ ասող, այսինքն՝ զոն նայող: Կանաչ մարդուկներիդ կարգի կհրավիրես ու կասես, որ լրագրող տեսնելիս գոլորշիանան 50 մետր շառավղով: 50 մետր, ոչ պակաս: Շատ են հաբռգել այդ կանաչ մարդուկները՝ ՊՊԾ են, ինչ են, կասես՝ իրենց ՊՊԾ-ի նման պահեն, ծառայեն պետությանը և ոչ թե լրագրողներին ճանկռտեն: Մի հարցնող լինի՝ ՊՊԾ-ի ի՞նչ գործն է, թե լրագրողը քանի հարց ունի նախարարին, ինչպիսի հարց է տալիս, ինչու է այդ հարցը տալիս, ցանկանում է նախարարը այդ հարցին պատասխանել, թե չի ցանկանում: Իմացա նաև մի կանաչ մարդուկ լրագրողին սպառնացել է դուրս հանել ԱԺ տարածքից:

Ալեն Սիմոնյան, դրան կկանչես քո կաբինետ ու կհասկացնես ինչ պետք է: Կասես, որ նրա նմանները ապագա չունեն ՊՊԾ-ում, և թող գնա իր բախտը ուրիշ տեղ փորձի: Այլապես տաքուկ տեղ է գտել ԱԺ կամարների տակ ու իրեն դրել Ռեմբոյի տեղը:

Եվ որ վաղը, Ալեն Սիմոնյան, մեր Լուսոյին ծաղիկներով դիմավորեք: