Մկրտության ծեսի ժամանակ 9 մարդ խեղդվել է գետում

Մկրտության ծեսի ժամանակ 9 մարդ խեղդվել է գետում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Յուքսկեյ գետում տեղի ունեցող մկրտության արարողության ժամանակ ինը մարդ է խեղդվել, այս մասին հայտնում է EWN Reporter պորտալը՝ հղում անելով տեղի փրկարար ծառայությանը։ Ինչպես նշում է պորտալը, ծեսի ժամանակ, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Յոհանեսբուրգ քաղաքի ծայրամասում, ջրի ուժեղ հունն իր հետ տարել է մի խումբ մարդկանց։ Սկզբում, ինչպես նշում է EWN Reporter-ը, 2 զոհի և 15 անհետ կորածի մասին էր հաղորդվում, այնուհետև փրկարարները գտել են ևս 7 դի: Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։