Այո, ճիշտ է, ձեռք են բերվել ծառայողական նոր էլեկտրական ավտոմեքենաներ. Գալջյան

Այո, ճիշտ է, ձեռք են բերվել ծառայողական նոր էլեկտրական ավտոմեքենաներ. Գալջյան

Նախորդ նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ քաղաքապետարանի բենզինով ծառայողական մեքենաները դրվելու են աճուրդի, այդ գումարը մտնելու է բյուջե, պլյուս դրան՝ այն ծախսը, որը բենզինի վրա արվում էր, էականորեն կրճատում ենք։ Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետը խոսում է ծառայողական մեքենաների կրճատումից, իսկ քաղաքապետարանը թանկարժեք նոր էլեկտրական մեքենաներ է գնում:

«Այո, ճիշտ եք ասում, ձեռք են բերվել ծառայողական նոր էլեկտրական ավտոմեքենաներ, որի ծախսը էականորեն ուրիշ է լինելու, քան հիմա է, և արդեն նոր մոդել է դրվելու, այսինքն՝ ամեն պաշտոնյա, առանձին վարչության պետը իր ծառայողական մեքենան չի ունենալու»,-ասաց նա: