Բոլիվիայի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Բոլիվիայի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Բոլիվիայում հաստատվել է, որ կորոնավիրուսով է վարակվել այդ երկրի առողջապահության նախարար Էյդի Ռոկին։ Այս մասին հայտնում է փոխնախարար Իսրայել Ալոնսան, ըստ ТАСС-ի փոխանցման։ Տեղի մամուլում գրում են, որ կորոնավիրուսի առկայության թեստ հանձնել են նաեւ Բոլիվիայի առողջապահության նախարարության մի շարք այլ աշխատակիցներ, սակայն արդյունքները թեստերի դեռ պարզ չէ։

Բոլիվիայի քաղաքական վերնախավում կորոնավիրուսի առկայություն հաստատվել է նաեւ մի շարք նախարարների մոտ եւս, իսկ ընդհանուր առմամբ, այդ երկրում կա մոտ 40 հազար վիրուսակիր, իսկ մահացությունների ընդհանուր թիվը մոտ 1500 է։