Սիրիայում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է բացել
Սիրիայում ՀՀ դեսպանատունը թեժ գիծ է բացել։ Ինչպես արդեն ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացել էր, Հալեպում նստող ՀՀ հյուպատոսը ռազմական գործողությունների ակտիվացումից հետո` Հալեպում տիրող իրավիճակով պայմանավորված, տեղափոխվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս եւ այնտեղ է գործում: Սիրիայում ՀՀ հյուպատոսի ֆեյսբուքյան էջը հաղորդում է, որ թե հյուպատոսը, թե Դամասկոսի հյուպատոսական բաժինը աշխատում են արտակարգ ռեժիմով:
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերի հետ կապված, անձնագիր ստանալու հարցերի վերաբերյալ խնդիրներ ունենալու դեպքում կարող են կապ հաստատել Դամասկոսում ՀՀ դեսպանության հետ՝ զանգարահարելով թեժ գծի բջջային համարին՝ +963960003622:
Կարծիքներ