ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի հետ կապված բանակցություններ կա՞ն

ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի հետ կապված բանակցություններ կա՞ն

Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը հայտարարել է, որ չինական իշխանությունները որեւէ բանակցություն չեն սկսել ԱՄՆ հետ առեւտրային եւ մաքսային հարցերի վերաբերյալ։ Այս հայտարարությամբ՝ Պեկինը ըստ էության հերքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված այն հայտարարությունը, թե առեւտրային եւ մաքսային հարցերով ակտիվ քննարկումներ են ընթանում Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ։

«Այդ ամենը կեղծ տեղեկություն է։ Որքան ինձ է հայտնի, Չինաստանն ու Միացյալ Նահանգները քննարկումներ կամ բանակցություններ չեն անցկացրել մաքսային հարցի հետ կապված, էլ չասած՝ համաձայնության գալը»,- ասուլիսի ժամանակ ասել է Գո Ծյակունը։ Վերջինս նաեւ հավելել է, որ Վաշինգտոնն է հանդես եկել որպես մաքսատուրքային պատերազմի նախաձեռնող, այն դեպքում, երբ Պեկինը ունի հստակ եւ հետեւողական կեցվածք։ «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, թեեւ բանակցությունների համար դուռը միշտ բաց է»,- ասել է չինացի բարձրաստիճան դիվանագետը։