Քանի անձ է բերման ենթարկվել մինչ այս պահը 

Քանի անձ է բերման ենթարկվել մինչ այս պահը 

Այսօր վաղ առավոտից Դիմադրության շարժման մասնակիցները քաղաքի 4 տարբեր հատվածներից հերթական ավտոերթ էին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, սակայն Ոստիկանությունը փորձեր արեց խոչընդոտելու նրանց խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելու իրավունքը, մասնավորապես իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից բերման էին ենթարկվում ավտոմեքենաների վարորդները, նշելով, որ նվազագույն արագությամբ են վարում, կամ պետհամարանիշները չեն երևում, այն դեպքում, երբ ոչ թե ավտոմեքենայի համարանիշները չկան, այլ մեքենայի վրա ամրացված դրոշի հետևանքով և քամու առկայության պատճառով փակվել են պետհամարանիշները։

Ոստիկանության լրատվության վարչությունից Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մինչև այս պահը ավտոերթին մասնակցած քաղաքացիներից բերման է ենթարկվել 91-ը։

Իսկ այն հարցին, թե որքա՞ն ժամանակ է մեքենաները մնալու հատուկ պահպանվող տարածքում և ինչո՞վ է պայմանավորված, որ ոստիկանները հայտնել են, որ այսօր մեքենաները չեն վերադարձվելու իրենց վարորդներին, Գաբրիելյանը նշեց․ «Հարցում ուղարկեք, կպատասխանենք»։