Ուկրաինայի համար կոլապս են կանխատեսել՝ կորոնավիրուսի պատճառով

Ուկրաինայի համար կոլապս են կանխատեսել՝ կորոնավիրուսի պատճառով

Ուկրաինային սպասում է կոլապս, եթե երկրի իշխանությունները չկարողանան լուծել կորոնավիրուսով հիվանդների համար բուժհաստատություններում տեղերի սահմանափակության հարցը։ Այս մասին հայտարարել է բժիշկ համաճարակաբան Անդրեյ Ալեքսանդրինը՝ «Обозреватель»-ի հետ զրույցի ընթացքում։

Մասնագետը նկատել է, որ եթե հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների համար տեղերի հասանելիության հարցը չկարգավորվի, ապա Ուկրաինան կանցնի այն սարսափելի ճանապարհով, որով անցավ Իտալիան համավարակի սկզբում։ Ալեքսանդրինը նաեւ կոչ է արել իշխանություններին քանակական ցուցանիշներից անցում կատարել որակականի եւ հարմարեցնել հիվանդանոցները հատկապես կորոնավիրուսով հիվանդ ծանր վիճակում գտնվող պացիենտների բուժումը կազմակերպելու համար։ Նա նկատել է, որ շատ բուժհաստատություններ չեն կարողանում հաղթահարել առաջացած ծանրաբեռնվածությունը։ Ալեքսանդրինը արձանագրել է, որ կորոնավիրուսը երեւան է հանել բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնք ունի ուկրաինական առողջապահությունը եւ առհասարակ՝ ուկրաինական պետությունը։