Նիկոլը Հիսուս է, Տավուշն էլ՝ Ադրբեջան

Նիկոլը Հիսուս է, Տավուշն էլ՝ Ադրբեջան

Այս օրերին շատ ենք լսում, տեսնում ՔՊ-ականների, պաշտոնյա բառն այդպես էլ չկարողացա նրանց մասով օգտագործել, որոնք նույն բանն են անում, ինչ Նիկոլ Փաշինյանը, որոնք խոսում, շնչում են այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է խոսում, շնչում։

Պետք է հասկանալ, որ այդ ՔՊ-ականների , որոնք կրկներգ են կատարում, աչքները վախեցրել են  փուռը տալու կրակի ճարճատյունով։ Փաշինյանն իր կոմպրոմատներով բառիս բուն իմաստով բռնել է նրանց օձիքից ու թոնրի կրակին դեմ տվել՝ կամ թոնիրը, կամ ես։

Հարյուրավոր նման օրինակներ կան, թվարկելու կարիք չկա, յուրայիններին  խորովելը ձեր աչքի առաջ է։ Շատերն իրենց խաբում և կամովին են փուռը նետվելուց առաջ կատարում այն, ինչ Փաշինյանն է թելադրում։ Նմանները սկզբից իրենց են խաբում, հետո՝ Փաշինյանին։ Նմաններից է Հովիկ Աղազարյանը, ով իրեն խաբել է, որ Նիկոլը Հիսուսն է։ Ով առիթ չի տալիս անգամ, որ Փաշինյանը նրան փուռը տա՝ հետո խոսի։

«Ֆակտորի» եթերում Տավուշից Ադրբեջանին անցած տարածքների մասին Աղազարյանն ասում է․ «Այդ տարածքները Հայաստանինը չեն։ Բնակիչները փողը տվել էին , կադաստրի վկայականը ստացել»։

Պատկերացնու՞մ եք, թե դա ինչ գլխակեր հայտարարություն է։ Ու ձեզ թվում է, թե դա չգիտի՞ Աղազարյանը։ Բոլորից լավ գիտե, բայց այլ ելք չունի։ Իրեն որպես զրահ, պողպատյա երեսվածք են օգտագործում՝ Փաշինյանի կուրծքը և թիկունքը պաշտպանելու համար։ Բոլորը կխոցոտեն զրահը, իսկ Փաշինյանը հեծանիվ քշելով կվայելի իր արձակուրդը։ Նիկոլը Հիսուս է, Տավուշն էլ՝ Ադրբեջան ․․․