Իրենից ոչինչ չներկայացնող, ոմն արկածախնդիր տիկնոջ մանր խառնակչություն

Իրենից ոչինչ չներկայացնող, ոմն արկածախնդիր տիկնոջ մանր խառնակչություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, ըստ որի՝ Լոռիում և Տաշիրում մի շարք հայկական հուշարձաններ, իբր թե, «պատմական Վրաստանի» մաս են։ Ծնունդով Ջավախքից, պատմաբան Վահե Սարգսյանն՝ անդրադարձել է Զուրաբիշվիլիի գրառմանը։ 
«Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ. Այն, որ պատմական Լոռու (Տաշիր-Ձորագետի թագավորություն) պատկանելության խնդիրը մշտապես զգայուն թեմա է եղել հայ-վրացական հարաբերություներում, դա նորություն չի: Բայց դա եղել է հայ-վրացական հարաբերությունների քննարկման թեմա, այլ ոչ ՀՀ-Վրաստան:

Այսինքն՝ հարցը եղել է հայ և վրացի պատմաբանների, կրոնական-եկեղեցական շրջանակաների, հասարակական- քաղաքական և մշակույթի գործիչների տիրույթում. վրացիներն ասել են միշտ՝ Լոռին (իրենց տերմինաբանությամբ՝ Լոռեն) իրենցն է եղել, և Ստալինը 1921 թ. Կովբյուրոյի պլենար նիստերի ընթացքում դավաճանությամբ հանձնել է Հայկական ԽՍՀ-ին, հայկական տեսակետն էլ հակառակն է՝ Լոռին (Տաշիր-Ձորագետի թագավորությունը) եղել է հայկական և հայապատկան:

Վրաստանի նախագահը ինչո՞ւ է հանկարծ որոշել նախագահից վերածվել ինչ-որ տուրիստական ընկերության գովազդը տարածողի (աբսուրդ)՝ զուգահեռ «հրահերով հին վերքերը» (Վրաստանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Արշակ Ջամալյանի խոսքերն են):
Նախագահը թվարկում է քաղկեդոնիկ մշակույթի մեծագույն նմուշ հանդիսացող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ և սրտամռունչ կերպով հայտարարում. «Պատմական Վրաստան․ Եզակի մշակույթ, որը, ցավոք, մնացել է Լոռեում։ Հիշենք, թե որքան հեռու ենք եղել, հարգենք հավերժական, խորհրդավոր, մեծ Վրաստանը»։

Նպատակը ենթադրելի է. Վրաստանի ընդդիմադիր և Արմուտքի խամաճիկի վերածված նախագահը՝

1. վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար,

2. Հայ-վրացական քննարկման թեմա հանդիսացող «հին վերքերը» փորձում է սարքել պաշտոնական՝ ՀՀ-Վրաստան վեճի առարկա և ստոր խառնակչությամբ, չբավարարվելով Վրաստանի ներսում լարվածության և առճակատում նախապատրաստելու փորձերից, նույնքան անհաջող կերպով փորձում է այդ լարվածությունը «արտահանել» ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերություններ:

Վերոնշյալը թույլ չտալու համար անհրաժեշտ է նշված հայտարարությունը պարզապես դիտարկել Վրաստանի նախագահի աթոռին նստած և իրենից ոչինչ չներկայացնող ոմն արկածախնդիր տիկնոջ մանր խառնակչություն, արևմտյան գործակալական ցանցը համակարգող մեկի «կարապի երգ»,-գրել է Սարգսյանը։