Կրկին բողոքի ակցիա՝ 102-րդ ռազմաբազայի առջև

Կրկին բողոքի ակցիա՝ 102-րդ ռազմաբազայի առջև

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ  այսօր կրկին բողոքի ակցիա  են իրականացնում ԱԺԲ-ականները:

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ 100-ից ավել քաղաքացի է Գյումրի ժամանել՝ ակցիայի նպատակով:

«Մեկուկես ամիս է, ինչ ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիան փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա՝ Բերձորի միջանցքը ապաշրջափակելու նպատակով»,-ակցիայի նպատակը մեկնաբանում են նրանք։ 

Հիշեցնենք, որ այս նպատակով սա արդեն  Ազգային - Ժողովրդավարական Բևեռ-ի 3-րդ այցն է Գյումրի: Վերջին ակցիան ավարտվեց ոստիկանների հետ բախումներով, շուրջ 100 քաղաքացի բերման ենթարկվեց։