Գազայի սեկտոր է մուտք գործել 808 բեռնատար հումանիտար օգնության

Գազայի սեկտոր, որը վերջին շրջանում պարենի, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղորայքի սուր պակասի առաջ էր կանգնած բլոկադայի հետեւանքով, մուտք է գործել հումանիտար օգնության 808 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով ՄԱԿ Հումանիտար հարցերի կոորդինացիայով զբաղվող վարչության հրապարակած տեղեկությունը։
ՄԱԿ-ից նաեւ հայտնել են, որ Գազայի սեկտորի վերականգնման վրա բացասաբար է ազդում այն, որ Իսրայելը արգելել է ՄԱԿ Մերձավոր-Արեւելյան գործակալության գործունեությունը եւ թույլ չի տալիս, որ այն զբաղվի պաղեստինցի փախստականներով եւ կազմակերպի համապատասխան աշխատանքներ։
Կարծիքներ