Ռուսաստանն ապրիլի 4-ի կեսգիշերից դադարեցնում է բոլոր ավիաթռիչքները

Ռուսաստանն ապրիլի 4-ի կեսգիշերից դադարեցնում է բոլոր ավիաթռիչքները

Ռուսաստանը ապրիլի չորսի կեսգիշերից դադարեցնում է բոլոր տեսակի ավիաթռիչքները, ներառյալ նաեւ նրանք, որոնցով իր քաղաքացիներին էր հետ վերադարձնում հայրենիք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ մարտի 27-ից Ռուսաստանն արդեն դադարեցրել էր ռեգուլյար եւ չարտերային չվերթները, բացառություն սահմանելով միայն իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու, հումանիտար, բեռնափոխադրումների եւ փոստային եւ սանիտարական թռիչքները։