«Տոտենհեմի» մարզիչը պատմել է ակումբի նախագահի «մեծ սխալի» մասին

«Տոտենհեմի» մարզիչը պատմել է ակումբի նախագահի «մեծ սխալի» մասին

Անգլիական «Տոտենհեմ Հոթսպուրի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն քննադատել է ակումբի նախագահ Դանիել Լեւիին եւ այլ ակումբների մյուս ղեկավարների, ԱՊԼ-ում տրանսֆերային պատուհանի՝ շուտ փակելու համար։ Այս մասին հայտնում է SkySports-ը։ «Ես ամենասկզբից էլ համաձայն չէի, որ ԱՊԼ տրանսֆերային պատուհանն այսքան շուտ փակվի, սակայն այն ժամանակ բոլորը վստահ էին, որ դա կլինի ի օգուտ բոլորի։ Կարծում եմ հիմա Լեւին եւ շատ այլ ուրիշներ, հասկացան, որ դա մեծ սխալ էր։ Հույս ունեմ, որ մենք կուղղվենք հաջորդ սեզոնին»,- ասել է Պոչետինոն։ Ամառային տրանսֆերային պատուհանը փակվեց ԱՊԼ-ում օգոստոսի յոթին, իսկ նոր սեզոնը մեկնարկեց օգոստոսի 9-ին։