Գերմանական DW-ն՝ Փաշինյան-Ալիեւ բանավեճի մասին․ մաս․ 2-րդ

Գերմանական DW-ն՝ Փաշինյան-Ալիեւ բանավեճի մասին․ մաս․ 2-րդ

Փուլային կարգավորում եւ խիստ պայմաններ

Նիկոլ Փաշինյանը այսպես ասած, պարտքի տակ չմնաց, եւ բերեց իր պատմական փաստարկները։ Սակայն, նկատելով, որ «միջազգային հանրությունը հոգնել է» տարիներ շարունակ կրկնվող տեսակետներից, որոնք բերում են կողմերը, նա փորձեց ինչ որ նոր բան հաղորդել։ «Անհնար է երեսնամյա հակամարտությունը կարգավորել մեկ-երկու քայլով»,- ասաց Փաշինյանն ու առաջարկեց «մինի հեղափոխություններ»՝ իր պատկերացմամբ՝ փուլային հեռացում նախկին խիստ դիրքերից։ Նման առաջարկներից առաջինը այն էր, որ հակամարտության կարգավորումը պետք է ձեռնտու լինի երեք կողմերին էլ՝ Հայաստանին, ԼՂ-ին եւ Ադրբեջանին։

Փաշինյանի համար հեղափոխական էր Ադրբեջանի հայտնվելն այդ ցանկում, ինչը նախկինում հնարավոր չէր, ըստ իր խոսքերի։ Նա նաեւ առաջարկեց սոցցանցերը օգտագործել այն բանի համար, որպեսզի կողմերը ավելի լավ հասկանան մեկմեկու դիրքորոշումները եւ տեսնեն հակամարտությունն ռեգիոնալ եւ գլոբալ համատեքստում։

Նախագահ Ալիեւը հայտարարեց, որ ինքը դեմ չէ փուլային կարգավորմանը, սակայն ընդհանուր առմամբ անզիջում կեցվածք որդեգրեց, եւ համաձայնեց զիջումների, պայմանով, որ Հայաստանը դադարեցնի ֆինանսավորել ԼՂ-ն եւ դուրս բերի այնտեղից իր զորքերը։ Վարչապետ Փաշինյանն էլ հակադարձեց, որ այնտեղ հայկական ուժեր չկան, այլ կան տեղի ինքնապաշտպանական ուժեր եւ Հայաստանից գնացած կամավորներ, որոնց մեջ էլ իր որդին է։