Ծնողներին կաշառում է, վախեցնում․ Աննան ծնողների հետ նկարվում, գցում է ֆեյսբուք

Ծնողներին կաշառում է, վախեցնում․ Աննան ծնողների հետ նկարվում, գցում է ֆեյսբուք

Ինքը համաձայն է, որ ինքը ազգի դավաճան է։ Ինքը չի հրաժարվում դրանից, իսկ եթե չի հրաժարվում, նշանակում է՝ ընդունում է, իսկ ազգի դավաճանը իրավունք չունի ամսի 28-ին ներկա գտնվելու «Եռաբլուրում»։ Թող ինքը շատ լավ իմանա, որ մենք իրեն միշտ էլ համարելու ենք ազգի դավաճան։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից Սերոբ Մելքոնյանի հայրը։

«Չնայած նրան, որ ինքը շատ ծնողների կաշառում է, համոզում է, վախեցնում է, ուզում եմ ասել հիմա, ոչ մենք ոչ մեկից էլ չենք վախենում։ Մինչև ինքը օրենքով նախատեսված կարգով չարդարանա, ինքը մինչև վերջ էլ մեզ համար մնալու է ազգի դավաճան։ Նա ժողովրդին շեղում է, մարդկանց խաբում է, գուցե արդարանալու ձև է, բայց ասեմ՝ մենք խաբնվողը չենք։ Այո, կաշառում են, խաբելով ման են տալիս։ Էն Աննան ծնողների հետ նկարվում, գցում է ֆեյսբուք, խաբելով ման են գալիս»,- հավելեց նա